Հայաստանի վերահսկիչ պալատը արձագանքել է էկոմոնիկայի նախարարի քննադատությանը:
ՀՀ ՎՊ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը խոսելով 2012 թ. ՎՊ տարեկան հաշվետվության մասին հայտարարել է. «Էկոնոմիկայի նախարարությունում իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ նախարարությունը ունեցել է առարկություններ եւ դրանք պաշտոնապես ներկայացրել է Վերահսկիչ պալատ»:
Վերոհիշյալի կապակցությամբ ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունը տեղեկացնում է . «ՀՀ Վերահսկիչ պալատին եւ ՀՀ կառավարությանն ուղղված պաշտոնական գրություններով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, վերահսկողության արդյունքների վերաբերյալ, ըստ էության որեւէ առարկություն չի ներկայացրել»:
Ավելին ներկայացվել է հայտնաբերված խախտումների եւ թերությունների վերացման վերաբերյալ տեղեկատվություն եւ ժամանակացույց:





























