Եկել է պատասխան տալու ժամանակը: Այդ մասին այսօր՝ հուլիսի 4-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ կառավարությունում հայտնի խորհրդակցությունը, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խստորեն քննադատեց պետգնումների ոլորտում առկա թերությունները:

Տ. Սարգսյանի խոսքով՝ ընդունվել են բազմաթիվ որոշումներ, տրվել են հանձնարարականներ, բազմաթիվ պաշտոնյաներ անցել են վերապատրաստման:  «Այսուհետ չափազանց խիստ ենք լինելու ցանկացած խախտման վերաբերյալ»,- հայտարարեց Տ. Սարգսյանը:

Նա հանձնարարեց  ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին՝ ստուգման բոլոր ակտերը, բացահայտումներն ուղարկել իրավապահ մարմիններին, իսկ հանրությանը պարբերաբար ներկայացնել արդյունքները: