Երեւան-Մեղրի ճանապարհին «Միցուբիշի Պաջեռո ԻՕ» մեքենայի ձորը շրջվելուվ հետեւանքով հիվանդանոցում մահացել է ուղեւորներից եւս մեկը` 63-ամյա Սրբուհի Սարգսյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ոստիկանությունից:
Նրանց փոխանցմամբ` վթարի հետեւանքով Վայքի հիվանդանոց տեղափոխված Սրբուհի Սարգսյանը, որին նույն օրը տեղափոխել էին Երեւան քաղաքի «Էրեբունի»» բժշկական կենտրոն, հուլիսի 2-ին մահացել է:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, 39-ամյա ծնված Անի Ս.-ի վարած «Միցուբիշի Պաջեռո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 139-րդ կմ-ին դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը: Պատահարի հետեւանքով 5-ամյա Ռազմիկ Բաղդասարյանը տեղում մահացել էր, իսկ վարորդն ու մյուս 6 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Քննությունը շարունակվում է:





























