Հուլիսի 4-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում քաղաքացին բարձրացել է ծառը եւ սպառնում է ցած նետվել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Եղեգնաձոր-Վայք ճանապարհի 8-րդ կմ-ում ոստիկանության աշխատակիցների բանակցությունների արդյունքում կանխել է 1976 թ. ծնված Ա. Մանուկյանի ինքնասպանության փորձը:





























