Հունիսի 26-ին Թատրոնի և կինոյի ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում դանակահարված դասախոսը երեկ դուրս է գրվել Վանաձորի բժշկական կենտրոնից: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Վանաձորի բժշկական կենտրոնից, հավելելով, որ վերջինս իրեն լավ էր զգում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 26-ին, դանակահարություն էր տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղից դանակահարված վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել նույն ինստիտուտի դասախոս, 35-ամյա Վասիլի Գեւորգյանը:
Վերջինիս ժամը 14-ի սահմաններում տեղափոխել էր Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ նրա վիճակը գնահատվել էր ծանր:
Ոստիկանության կողմից պարզվել էր, որ դանակահարությունը կատարել է Վանաձոր քաղաքի բնակիչ 29-ամյա Ակսել Մխիթարյանը, ով մեղայականով ներկայացել էր ոստիկանության Վանաձորի բաժին եւ ձերբակալվել:
Դեպքի առթիվ Լոռիի մարզի քննչական բաժանում քննիչ Արեն Մնացականյանի կողմից հարուցվել էր քրեական գործ` քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am





























