Հայաստանի համար խորհրդարանական տիպի կառավարման անցում կատարելը վաղաժամ է: Հուլիսի 4-ին լրագրողներին նման կարծիք է հայտնել Հայաստանի Ազգային արխիվի փոխտնօրեն, պատմաբան Էդգար Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ վաղը Հայաստանում տոնում են Սահմանադրության օրը:
«Եթե հիշում եք, նախկինում մեր Սահմանադրությունը ենթադրում էր նախագահական հանրապետություն: 2005թ հանրաքվեից հետո փոփոխությունները սահմանափակել եւ որոշ կարեւոր գործառույթներ փոխանցվել են խորհրդարանին: Սակայն լիովին խորհրդարանական հանրապետության անցում կատարելու, ինչին ձգտում է Հայաստանի քաղաքական գործիչների մի մասը, դժվար թե ժամանակին է»,-ընդգծել է Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով, նման քայլը ռիսկային կլինի երկրի առջեւ կանգնած արտաքին քաղաքական մարտահրավերների պայմաններում: «Տվյալ պահին նախագահը բավականին լայն լիազորություններ պետք է ունենա՝ անկախ նրանից, թե ով է զբաղեցնում այդ պաշտոնը»,-հավելել է պատմաբանը:





























