Իսլամական «Մահմեդական-եղբայրներ» շարժման ձերբակալված առաջնորդներ Սաադ ալ-Քաթանիին եւ Ռաշադ Բայյունիին տեղավորել են Կահիրեի մոտ գտնվող Տորա բանտում, որտեղ 2011թ հեղափոխությունից հետո իր պատիժն են կրում եւ դատավարությանը սպասում Հոսնի Մուբարաքի ռեժիմի բոլոր ներկայացուցիչները, այդ թվում՝ ինքը նախկին նախագահը:
Մուրսիի ռեժիմի վերոհիշյալ երկու բարձրաստիճան պաշտոնյաները ձերբակալվել են հուլիսի 3-ի գիշերը՝ ՆԳՆ ղեկավարության կողմից համապատասխան հրամաններից հետո: Նրանք կարողեն մեղադրվել բռնություն ու ատելություն բորբոքելու, երկրի անվտանգության համակարգը կանխամտածված կերպով թուլացնելու համար:
Ներկայումս ոստիկանությունը որոնում է «Մահմեդական-եղբայրների» եւս մի քանի բարձրաստիճան ղեկավարների, փոխանցում է «Nakanune.Ru»-ն:





























