Հուլիսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Կարբի գյուղում բախվել է «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, կատարվում է քննություն: