Եգիպտոսի Սահմանադրական դատարանի ղեկավար Ադլի Մանսուրը երդվել է որպես երկրի ժամանակավոր նախագահ: Նա ղեկավարելու է երկիրը մինչեւ նոր նախագահական ընտրությունները:
Նա պետք է իրականացնի զինվորականների կողմից նախագծված «ճանապարհային քարտեզը»՝ երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու համար: Դա ներառում է նաեւ նոր սահմանադրության կազմում ու ժամանակավոր կառավարության ստեղծում, գրում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Մանսուրը զինվորականների կողմից երկրի նախագահի պաշտոնում նշանակվել է հուլիսի 3-ի գիշերը:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի երեկոյան Եգիպտոսի ռազմական հրամանատարությւոնը պաշտոնանկ է արել երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիին՝ չեղյալ համարելով երկրի Սահմանադրությունը:
Ռազմական հեղաշրջում Եգիպտոսում. գեներալները պաշտոնանկ են արել նախագահին եւ չեղյալ համարել Սահմանադրությունը http://news.am/arm/news/160994.html
Վերջին տվյալների համաձայն՝ Մուրսին կալանավորված է երկրի ռազմական հետախուզության գլխավոր վարչության նստավայրում:





























