Հուլիսի 5-ին, Սահմանադրության օրվա հետ մեկտեղ, պետք է նշվի նաեւ պետական խորհրդանիշների օրը: ՀՀ կառավարությունն այսօր` հուլիսի 4-ին հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին` ՀՀ մշակույթի նախարարի առաջարկությամբ: Այն սահմանված կարգով կներկայացվի խորհրդարանի հաստատմանը:

Պետական խորհրդանշաններ են համարվում Հայաստանի Հանրապետության զինանշանը, Հայաստանի Հանրապետության դրոշը, Հայաստանի Հանրապետության օրհներգը: