«Յունիբանկը» «Զիգզագ»  խանութների ցանցի հետ համատեղ հայտարարել է նոր ակցիա, որի շրջանակներում ապառիկ կարելի է գնել Bosch եւ Siemens սառնարաններ եւ սպասք լվացող մեքենաներ շահավետ պայմաններով` 0% կանխավճարով, 0% տարեկան տոկոսադրույքով եւ 0% միջնորդավճարով: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Վարկի գումարը կազմում է մինչեւ 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս: Ակցիան գործում է մինչեւ 2013թ. հուլիսի 31-ը:

Վարկի ստացման պարտադիր պայման է հանդիսանում բացասական վարկային պատմության բացակայությունը: Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն, ապա նա կարող է դիմել մինչեւ 300 000 դրամ գումարով վարկի համար` ներկայացնելով միայն անձնագիրն ու սոցիալական քարտը: Իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաեւ տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի եւ աշխատավարձի վերաբերյալ: Այդ դեպքում բավարար է չունենալ բացասական վարկային պատմություն:

Հիշեցնենք, որ Յունիբանկը լիարժեք գործարկեց CRM-համակարգերի եւ ամպային հաշվարկների (Cloud Computing) ոլորտում համաշխարհային առաջատար` ամերիկյան Salesforce.com ընկերության կառավարման համակարգը: Դա հնարավորություն տվեց  ապրանքների ձեռքբերման համար սպառողական վարկը  հաստատել մեկ րոպեում: