«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 4-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 412.12 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.12 կետով կամ 0.03%-ով:
Բորսայում այսօր վաճառվել է 2.9 մլն. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքի առավել տարածված մարժան 411-413 դրամն է:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր ամրապնդվել է եվրոյի, սակայն թուլացել է իենի նկատմամբ: Եվրոն այսօր սակարկվել է 1.2990 դոլար մակարդակին մոտ: Այսօր սպասվում է Եվրոպայի կենտրանական բանկի ամենամսյա նիստը, որում, ամենայն հավանականությամբ, վերաֆինանսավորման տոկոսադրույքը կթոնվի անփոփոխ, չի փոփոխվի նաեւ ընթացիկ դրամավարկային քաղաքականությունը:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 33.1605 ռուբլի: Դոլարը փոքր-ինչ թուլացել է ռուբլու նկատմամբ:





























