Ավստրալիայում առեւանգել են կոալային, որն անձամբ ծանոթ է արքայազն Չարլզի հետ: Այն վերջինիս է ներկայացվել մի քանի ամիս առաջ: Առյժմ հայտնի չէ, թե ով է առեւանգել Կոա անունը կրող պանդային: The Advertiser-ը հաղորդում է, որ հուլիսի 3-ի երեկոյան կենդանուն հետ են վերադարձրել:

Ինչպես նշել է Կոայի տերը, նա միայն լսել է իր տան մոտից մեկնող ավտոմեքենայի ձայնը եւ տեսել, որ կոալան նստած է բակում: Կենդանին իրեն լավ է զգում, սակայն նրա թաթին վերք է հայտնաբերվել: Այս մասին գրում է «Lenta.Ru»-ն:

Կոան հայտնի է նրանով, որ 2012-ին շփվել է բրիտանացի արքայազն Չարլզի հետ, ով Ավստրալիա էր ժամանել Եղիսաբեթ 2-րդ թագուհու կառավարման 60-րդ տարելիցի տոնակատարությունների շրջանակներում:  Արքայազնը նկարվել է կենդանու հետ: