Լիբիայի Բենգազի քաղաքում ավիաշոուի ժամանակ ռազմական ուղղաթիռ է ընկել, անձնակազմի երկու անդամներ զոհվել են, հայտնել է ավիակայանի հրամանատարը:

Ըստ զինվորականի՝ զոհվել են փոխգնդապետն ու լեյտենանտը: Անձնակազմի երրորդ անդամ լեյտենանտը ծանր վիրավորվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն:

Ըստ նախնական տվյալների՝ պատահարի պատճառ է դարձել օդաչուի սխալը: Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը նշել է, որ  ելույթից քիչ առաջ Մի-35 ուղղաթիռը ստուգում էր անցել: