Հնդկական ցածրբյուջետային GoAir ավիափոխադրողը որոշել է, որ որպես ուղեկցորդներ է ընդունելու միայն կանանց: Ընկերությունում կարծում են, որ այդ կերպ հնարավոր կլինի տարեկան տնտեսել մինչեւ 30 մլն ռուփի՝ մոտ 500 հազար դոլար:
Խնդիրն այն է, որ կանայք միջինում 20կգ-ով պակաս են կշռում տղամարդկանցից, ուստի հնարավոր կլինի կրճատել օդանավի ծախսած վառելիքը:
Այժմ GoAir-ի անձնակազմը ներառում է մոտ 130 ուղեկցորդների, ինչը նրանց ընդհանուր թվի մոտ 40 տոկոսն է: Նրանք աշխատանքից չեն հեռացվի, սակայն հետագայում աշխատանքի կընդունվեն միայն կանայք, գրում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով The Guardian-ին:
Ներկայումս GoAir-ն ունի 15 օդանավ: Մինչեւ 2020թ դրանց թիվը ծրագրվում է հասցնել 80-ի, իսկ անձնակազմի թիվը ծրագրվում է հասցնել 2000-ի:





























