ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն ներդրել է ծառայության նոր տեսակ` արտասահման մեկնողների ապահովագրական վկայագրերի վաճառք համացանցում: Ինչպես նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում, այժմ ընկերության հաճախորդները կարող են առանց տնից դուրս գալու, հաշված րոպեների ընթացքում, ձեռք բերել ապահովագրական վկայագիրը՝ Ընկերության կորպորատիվ կայքում www.RGS.am հասցեով: Առաջին հաճախորդներն արդեն օգտվել են նոր ծառայությունից եւ բարեհաջող մեկնել արտասահման:
Ընկերության կայքում լրացվում է հաճախորդի մասին տվյալների ձեւը, վճարումն իրականացվում է բանկային քարտի միջոցով, եւ արդեն մի քանի վայրկյանից կարելի է ներբեռնել ու տպել վկայագիրը: Ստորագրելով այն հաճախորդը ունենում է գործող ապահովագրության պայմանագիր: Վկայագրի կրկնօրինակն ուղարկվում է էլեկտրոնային փոստի հասցեին, որը տրամադրում է հաճախորդը, այդ պատճառով այն անհնար է կորցնել կամ մոռանալ ուղեւորության մեկնելիս, քանի որ կարելի է նորից տպել: Եթե վկայագիրը պատճենվի հեռախոսի մեջ՝ այն միշտ կլինի ձեռքի տակ, իսկ տպելու անհրաժեշտությունը կառաջանա միայն դեսպանատուն ներկայացնելու համար:
Կայքում հնարավոր է ընտրել ոչ միայն մեկանգամյա վկայագիր: Հաճախակի արտասահման մեկնողների համար նախատեսված են տարեկան վկայագրեր, որոնք ավելի մատչելի են: Բացի այդ, հնարավոր է ապահովագրել բեռը կորստից եւ ուշացումից:
Վաճառքի նոր ուղին թույլ է տալիս ապահովել ընկերության հաճախորդների շուրջօրյա սպասարկում:
«Ապահովագրական վկայագրերի օնլայն վաճառքներն արդեն առօրյա են արեւմտյան զարգացած երկրներում: Հայաստանում այն հանդիսանում է նոր եւ շատ խոստումնալից ուղի: Մենք շուկայից փոքր-ինչ առաջ ենք ընկնում, եւ անում ենք այն գիտակցաբար` չէ որ ապագան բարձր տեխնոլոգիաներինն է: Մենք մտադիր չենք սահմանափակվել մեր ստեղծած գրասենյակների ամենալայն ցանցով: Ուղիղ վաճառքների ներդրումն օգնում է մեզ լինել ավելի մոտ հաճախորդներին եւ ապահովել նրանց համար առավելագույն հարմարավետություն»,- ասել է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը:


























