Ստոկհոլմի մահացած բնակիչը մահացել է սեփական բնակարանում եւ այդտեղ մնացել 1,5 տարի, մինչեւ նրան հայտնաբերել են դատական կատարածուները, որոնք եկել էին նրան բնակարանից վտարելու: Վտարման որոշում էր կայացվել այն բանից հետո, երբ կոմունալ վճարումների մեծ պարտք էր գոյացել:

Բանն այն է, որ բնակարանի համար վճարումները կատարվել են ավտոմատ կերպով՝ մահացած բնակչի բանկային հաշվեհամարից: Ինչ-որ պահի վճարումները դադարել են: Հատկանշական է, որ շվեդ տղամարդու ոչ հարազատները, ոչ ընկերները ուշադրություն չեն դարձրել այն բանի վրա, որ նա վերջին 1,5 տարում տնից դուրս չի գալիս:

Ոստիկանները պարզել են, որ վերջին անգամ նա տնից դուրս է եկել 2012-ի փետրվարին: «Միթե մարդիկ 18 ամիս ոչինչ չեն կասկածել: Հասարակությունը գնալով ավելի դաժան է դառնում»,-արձանագրել է Ստոկհոլմի ոստիկանության ներկայացուցիչ Վիկտոր Ադոլֆսոնը:

Սա նմանատիպ երկրորդ դեպքն է: Երեք ամիս առաջ Ստոկհոլմի բնակարաններից մեկում գտել էին տղամարդու դիակ, որն այդտեղ մնացել էր երկու տարի: