Լիքը լցված թեյնիկները եռացնելը Մեծ Բրիտանիայի տնային տնտեսուհիների վրա տարեկան լրացուցիչ 68 մլն ֆունտ է արժենում: Այսպիսին են Մեծ Բրիտանիայի էլեկտրախնայողության հիմնադրամի (EST) կողմից կատարված հետազոտության արդյունքները:

EST-ի հետազոտությունը, որին մասնակցել է 86 հազար տնային տնտեսուհի, ցույց է տվել, որ բրիտանացիները հսկայական գումարներ են վճարում նաեւ լոգանք ընդունելու համար, որի միջին տեւողությունը 7,5 րոպե է: Եթե այդ ժամկետը գոնե մեկ րոպեով կրճատվի, տնտեսումը կկազմի 215 մլն ֆունտ, գրում է Корреспондент.net-ը:

Օրական բրիտանացիները ծախսում են 9 մլրդ լիտր ջուր, որի քառորդ մասը գնում է լոգանք ընդունելու վրա, մոտ 22 տոկոսը ծախսվում է խոհանոցում, թեյնիկների, սպասք լվացող եւ լվացքի մեքենաների վրա:

EST-ը հաշվարկել է, որ բրիտանացիների մոտ 40 տոկոսը օրական 5 եւ ավելի անգամ եռացնում են թեյնիկի ջուրը: