Երեւանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դիմանկարների նախասենյակում բացել են հայ ակադեմիկոսներ Վիկտոր Համբարձումյանի եւ Արմեն Թախտաջյանի դիմանկարները:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դիմանկարները բացմանը մասնակցել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ռեկտոր Նիկոլայ Կրոպաչյովը:

Հարկ է նշել, որ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը 1939-1941թթ. հանդիսացել է համալսարանի պրոռեկտորը, իսկ ակադեմիկոս Արմեն Թախտաջյանը երկար տարիներ դասավանդել է համալսարանում:

Ռեկտոր Նիկոլայ Կրոպաչյովի հավաստմամբ` դիմանկարների զետեղումը նախասենյակում յուրովի հարգանքի տուրք է այն մեծ ավանդին, որ հայազգի երկու ակադեմիկոսներն ունեցել են համալսարանի պատմության մեջ: 

Այնուհետ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նաեւ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի թանգարանում, ծանոթացել բուհի ստեղծման պատմությանն ու ներկայացված ցուցանմուշներին: