ExxonMobil ամերիկյան նավթային կորպորացիան իր կապիտալիզացիայի ծավալով (402 մլրդ դոլար 2013-ի առաջին կիսամյակի տվյալներով) զբաղեցրել է առաջին տեղը աշխարհի խոշորագույն ընկերությունների ցանկում:
Նավթային հսկան առաջ է անցել տեխնոլոգիական հսկա Apple-ից, ասված է Ernst & Young աուդիտորական ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
Երրորդը տեղը զբաղեցրել է Google ինտերնետը ընկերությունը, որին հաջորդում են Microsoft-ը, Berkshire Hathaway-ը, Walmart-ը, Johnson&Johnson-ը, General Electric-ը, եւս մեկ նավթային ընկերություն Chevron-ը: Իսկ տասնյակը եզրափակում է միակ ոչ ամերիկյան կորպորացիան՝ Industrial and Commercial Bank of China չինական առեւտրային բանկը, գրում է «Նեվտ Ռոսիի»-ն:
Կապիտալիզացիայի ծավալով աշխարհի առաջին 100 ընկերությունների շարքում ամերիկյան ընկերությունների թիվը 39-ից հասել է 47-ի, իսկ եվրոպական ընկերությունների թիվը 34-ից կրճատվել է հասնելով 30-ի:
Գերմանական Volkswagen կոնցեռնը, որը ավտոմեքենաների արտադրության ծավալով առաջինն է Եվրոպայում, զբաղեցրել է միայն 60-րդ հորիզոնականը:





























