Հարաֆային Աֆրիկայի Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի դստեր եւ երկու որդիների մասունքները, դատարանի որոշմամբ, այսօր՝ հուլիսի 4-ին, վերաթաղվել են գյուղում, որտեղ անցել է Մանդելայի մանկությունը:
Մանդելայի զավակների մասին սկանդալը, որոնք մահացել են 1948, 1969 եւ 2005 թվականներին, հասունացել է այն ժամանակ, երբ ինքը՝ Նելսոն Մանդելան գտնվում է հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում:
Նրա թոռը՝ պատգամավոր Մանդլա Մանդելան 2011 թվականին վերաթաղել էր նախկին նախագահի զավակներին՝ տեղափոխելով իր հարազատ Մվեզո գյուղ: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա հույս է ունեցել, որ այնտեղ կթաղվի նաեւ Նելսոն Մանդելան, որը ցանկացել էր թաղվել իր զավակների կողքին:
Այսպիսով, գյուղը կարող էր ուխտագնացության կենտրոն դառնալ, որտեղ զբոսաշրջիկներ կգային աշխարհի տարբեր երկրներից, գրում է «ՌԻԱ նովոստին»:
Մանդելայի ավագ դուստրը եւ եւս 15 հարազատներ դատարանում վիճարկել են Մանդլա Մանդելայի քայլը եւ դատարանը պարտադրել է նրան վերադարձնել նախկին նախագահի զավակների մասունքները իրենց նախկին վայրը:
Ինքը՝ Նելսոն Մանդելան, եւս ծնվել է Մվեզո գյուղում, սակայն մանկությունն անցկացրել է Կունու գյուղում եւ, ըստ լրատվամիջոցների, ցանկություն է հայտնել թաղվել հարազատների հետ միասին:





























