NEWS.am-ի տեղեկություններով քիչ առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ գլխավոր դատախազությունում: Մի տղամարդ բենզինով լի շշով մոտեցել է շենքին, այն լցրել է դռան վրա եւ հրդեհել:

Քիչ անց դեպքի վայր են ժամանել իրավապահները: Նրանց հաջողվել է արագ հանգցնել հրդեհը, իսկ տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին:

Մեզ միայն հայտնի է դարձել, որ վերջինիս ազգանունը Ղալեչյան է:

Մանրամասներն ավելի ուշ: