Եգիպտոսի Սինայի թերակղզում գրոհայինների հարձակման հետեւանքով զոհվել է մեկ զինծառայող, երեքն էլ վիրավորվել են:

Հարձակվողները նռնականետից կրակել են Հյուսիսային Սինայ քաղաքի վարչական կենտրոն Էլ Արիշ քաղաքի օդանավակայանի պահակակետերի վրա: Հարձակմանը մասնակցել են հարյուրավոր գրոհայիններ, որոնք գրոհել են նաեւ Ռաֆահ քաղաքի անվտանգության ուժերի ճամբարը եւ ոստիկանական բաժանմունքը:

Սինայի ռազմական եւ ոստիկանական օբյեկտները նախկինում էլ են ենթարկվել գրոհայինների հարձակումների: Դեռ պարզ չէ՝ այս հարձակումը իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին պաշտոնանկ անելու պատասխա՞նն էր, թե՞ ոչ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի երեկոյան Եգիպտոսի բանակը պաշտոնանկ էր արել նախագահ Մուհամեդ Մուրսիին: