Հուլիսի 4-ին, ժամը 16.33-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 3-րդ փողոցի թիվ 24 տան մոտակա խողովակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները նշված հասցեում հայտնաբերել են օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: