Վանաձոր քաղաքի հիվանդանոցից, հուլիսի 3-ին երեկոյան նույն քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի կոտրվածք եւ ծնկի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 89-ամյա Սոնյա Հ.-ն՝ հայտարարելով, որ վնասվածքն ստացել է իրենց թաղամասում ընկնելու հետեւանքով, իսկ այնուհետեւ, «Վանաձոր» բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո, հայտնել է, որ անհայտ ավտոմեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը երեկոյան ոստիկանները պարզել են, որ ժամը 17.00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Վերածննդի փողոցի կանգառում Սոնյա Հ.-ին «ԳԱԶել» մակնիշի երթուղային միկրոավտոբուսով վրաերթի է ենթարկել 32-ամյա Ռոբերտ Հ.-ն:
Ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, Ժամը 20.30-ին, Ռոբերտ Հ.-ն ներկայացել է բաժին եւ խոստովանել կատարածը:
Կատարվում է հետաքննություն:



























