Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին այցելել է հանրապետության արեւելյան թեւ եւ ծանոթացել բերքահավաքի ընթացքին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ այնուհետեւ երկրի ղեկավարը Տիգրանակերտի մոտակայքում հանդիպում է ունեցել բերքահավաքի ընթացքում ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի խումբ անձանց հետ եւ արժեքավոր նվերներ հանձնել նրանց:

Իր խոսքում Բակո Սահակյանը կարեւորել է բերքահավաքի անկորուստ անցկացումը՝ միաժամանակ նշելով, որ այդ գործընթացը եւ, ընդհանրապես, հողագործության զարգացումը այսուհետ էլ կլինեն պետության ուշադրության կենտրոնում:

Նախագահին ուղեկցել ենՀայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: