Եգիպտոսի գլխավոր դատախազ Աբդելմահիդ Մահմուդը հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ, թեեւ իր պաշտոնում բոլորովին վերջերս է վերականգնվել:

Նա իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ ապագայում, շատ հնարավոր է, որ գլխավոր դատախազը ստիպված լինի դատական որոշումներ կայացնել եւ միջոցներ կիրառել նրանց հանդեպ, ովքեր իրեն ապօրինաբար 2012-ին պաշտոնաթող էին արել: Նա նաեւ հաղորդել է, որ հրաժարականից հետո մտադիր է խնդրել Գերագույն դատական գործընկերոջ իրեն դտավորի պաշտոնում նշանակել, գրում է ՌԻԱ Նովոստին:

Մահմուդը Եգիպտոսի գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվել է դեռեւս Մուբարաքի օրոք: Նոյեմբերի 22-ին Մուրսին ընդունել էր նոր Սահմանադրական հռչակագիր, որը նրան թույլ էր տվել ազատվել Մահմուդից: Մարդի վերջին Կահիրեի վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել չեղյալ համարել Մուրսիի որոշումը եւ վերականգնել Մահմուդին իր պաշտոնում:

Եգիպտոսի բանակը հուլիսի 3-ին իշխանությունից հեռացրել է Մուրսիին: