Ադրբեջանի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու, դրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից: Նրա խոսքով՝ ինքը նման որոշում է կայացրել առաջիկա ընտրությունների հետ կապված:

ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելուց հետո նա միայն Ադրբեջանի քաղաքացի է:

Միաժամանակ, դրամատուրգը, որը վերջին ժամանակներս ապրել է Ռուսաստանում, հայտարարել է, որ «միշտ եղել է Ադրբեջանի քաղաքացի, միշտ շարունակել է իր ստեղծագործական աշխատանքն Ադրբեջանում», գրում է Haqqin.az-ը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններում Իբրահիմբեկովի թեկնածությունն առաջարկել է ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը:

Այդ դաշինքը ստեղծողներն իրենց նպատակն են համարում «խաղաղ, ընտրությունների ճանապահով անցումը ավտորիտարիզմից՝ ժողովրդավարության»:

74-ամյա Իբրահիմբեկովը մի շարք պիեսների եւ ֆիլմերի  սցենարների  հեղինակ է: Նա հայտնի «Անապատի սպիտակ արեւը» ֆիլմի սցենարի հեղինակն է: