Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի օդանավի՝ մի շարք եվրոպական երկրների օդային տարածություն չթողնելը պայմանավորված էր նրանով, որ հաղորդագրություն էր ստացվել, որ Սնոուդենը «հաստատ» օդանավում է: Նման բացատրություն հուլիսի 5-ին տվել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոն:
«Մեզ ասել էին, որ դա հաստատ տեղեկություն է, եւ Սնոուդենը հաստատ օդանավում է»,-հայտարարել է իսպանացի նախարարը՝ TVE հեռուստաալիքին տված հարցազրույցում: Միեւնույն ժամանակ նա չի հաղորդել, թե ով է տրամադրել այդ տեղեկությունը: Այն հարցին, արդյոք Իսպանիան Սնոուդենի գտնվելու մասին ինֆորմացիան ստացել է ԱՄՆ-ից, նախարարը նշել է, որ դա «հետաքննության գաղտնիքն է», փոխանցում է NEWSru.com-ը:
Նա նաեւ ընդգծել է, որ Մորալեսի օդանավը չեն ընդունել Ֆրանսիայում եւ Պորտուգալիայում, մինչդեռ Իսպանիան խնդրել էր Բոլիվիայի ԱԳ նախարարին գրավոր երաշխավորագիր ներկայացնել, որ Սնոուդենը օդանավում չի եղել:





























