Կենտրոն եւ Նորք-Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղակացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 58-ամյա Ա. Հարությունյանն իրեն պատկանող «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենայով զբաղվել է տաքսի ծառայություն մատուցելով։ Նա հաճախորդներ գտնելու համար հիմնականում մեքենան կայանել է «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի մոտ եւ տաքսի ծառայություն մատուցել նաեւ համալիր այցելող մարմնավաճառներին։ Այդ րնթացքում նա ծանոթացել է մարմնավաճառներ Վ. Մ.-ի, Ա. Հ.-ի, է. Մ.-ի, է. Օ.-ի եւ այլոց հետ եւ շուրջ երկու տարի մարմնավաճառների կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, պարբերաբար, գումարի դիմաց կազմակերպել է վերջիններիս ինտիմ հանդիպումները իր ծանոթ տղամարդկանց հետ:

Հարությունյանը յուրաքանչյուր դեպքով հաճախորդ ապահովելու ծառայության դիմաց նրանցից որպես միջնորդավճար ստացել է 3.000-ական ՀՀ դրամ:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 262  2-րդ մասի 5-րդ կետով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը երկու կամ ավելի անձանց օգտագործելով): Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել հուլիսի 4-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: