Բրիտանական British Airways ընկերությունն իր չվերթների մի մասն իրականացնելու է երկհարկանի  Airbus A380 ինքնաթիռներով, որոնք աշխարհի ամենամեծ օդանավերներն ե, հաղորդում է Sky Newsը:

A380-ը, որը 2013թ. հուլիսի տվյալներով, արտադրվել է 106 հատով, ստեղծողների վրա 12 մլրդ ֆունտ է արժեցել: Ամեն մի նման ինքնաթիռ կարող է տանել 469 ուղեւոր: A380-ն ունակ է ժամում մինչեւ 944 կմ/ժամ արագություն զարգացնել:

British Airways-ն առաջին բրիտանական ընկերությունն է, որ A380 է ստանում շահագործման համար: Օդանավի բարձրությունը 24 մետր է, երկարությունը՝ 72 մետր: Նրա թեւերի բացվածքը 50 տոկոսով ավելին է, քան Boeingժ747-ինը, եւ այն թռիչքի ժամանակ 50 տոկոսով ավելի քիչ է աղմուկ հանում: