Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ապաստան է առաջարկել ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին:
Այդ մասին ասվում է հաղորդագրության մեջ: Սնոուդենին ապաստան տալու պատրաստակամության մասին հայտարարել է նաեւ Նիկարագուայի ղեկավար Դանիել Օրտեգան:
Մադուրոյի խոսքերը մեջբերել է AVN գործակալությունը: «Ես վճռեցի այդ մարդասիրական միջոցն առաջարկել երիտասարդին, որին իմպերիալիզմն սկսել է հետապնդել, երբ վերջինս հրապարակել է աշխարհի նկատմամբ ԱՄՆ-ի կատարած լրտեսությունը», - Վենեսուելայի նախագահի խոսքերը մեջբերել է նաեւ լատինաամերիկյան Telesur ալիքը: Մադուրոն այդ հայտարարությունն արել է` ելույթ ունենալով երկրի անկախության հռչակման 202-ամյա տարեդարձի հանդիսավոր արարողության ժամանակ, նշում է «ՌԻԱ Նովոստին»:





























