Լիբիայում մահափորձ են կատարել Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի դեմ: Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը դատապարտել է Ժան Դյուֆրիշի վրա կատարված հարձակումը, որի մեքենան հրաձգության էր ենթարկվել Բենգազիում:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 4-ի երեկոյան, երբ Դյուֆրիշը կնոջ հետ տուն էր վերադառնում: Ճանապարհին անհայտ անձինք ինքնաձիգներից կրակ են բացել մեքենայի վրա: Միայն հրաշքով է հաջողվել փրկվել` հաշվի առնելով, որ մեքենային տասնյակ փամփուշտներ են դիպել:
Ներկայումս Դյուֆրիշը լքել է Լիբիան եւ գտնվոմ է հարեւան Թունիսում, ուր նախօրեին պետական այցով ժամանել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Լիբիայում սա Ֆրանսիայի ներկայացուցիչների վրա գրոհայինների առաջին հարձակումը չէ: Ապրիլի 23-ին Տրիպոլիում Ֆրանսիայի դեսպանատան մոտ ականապատ մեքենայի պայթյունի հետեւանքով վիրավորվել էին երկու ժանդարմներ:





























