Այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 04.02-ին ահազանգ է ստացվել, որ տան մոտակա առվի ջուրը լցվել է Արարատի մարզի Վեդի քաղաքի Անդրանիկավանի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 31 տուն. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բնակարանից դույլերով հեռացրել են մոտ 2 տոննա ջուր: