Պետերբուրգում հնարքների իրականացման ժամանակ զոհվել է թրեյսերը: Մահվանից առաջ նրա լուսանկարները համացանցում տեղադրել են ընկերները`  ծնողների թույլտվությամբ:

Թրեյսեր Պավել Կաշինը վայր է ընկել 16 հարկանի տան տանիքից, երբ եզրին սալտո էր կատարում, պատմել է նրա ընկերը:

Նրա լուսանկարներից մեկի տակ գրված է. «Կաշինի վերջին լուսանկարը  մահվանից վայրկյաններ առաջ: Նրա հայրը հույս ունի, որ այս օրինակը կպահպանի ինչ-որ մեկի կյանքը»: