Երեւանում, հուլիսի 5-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Խանջյան-Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում գտնվող կամրջից ինքնասպանության փորձ է արել մի տղամարդ:

Վերջինս ցած է նետվել, սակայն ընկել է մի միկրավտոբուսի վրա: Նրան անմիջապես տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Նշենք, որ նրա անունը Ռուբեն է, Երեւանի բնակիչ է, 43 տարեկան: Հիվանդանոցում պարզվել է, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Գործով զբաղվում են իրավապահ մարմինները: Հանգամանքները պարզվում են: