Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի եւ նրա  որդիների նկատմամբ մեղադրանքները վերաքննելու գործով լսումների չորրորդ նիստը տեղի է ունեցել հուլիսի 5-ին` Կահիրեի Ոստիկանության ակադեմիայում:

Նիստի սկզբում ելույթ ունեցած դատավոր Մահմուդ Քամիլ ար Ռաշիդին հայտնել է, որ  իր մոտ կա 2011թ. հունվար-փետրվար ամիսների դեպքերի ժամանակ զոհված բոլոր ցուցարարների անունները: Նա նաեւ հավելել է, որ ցուցակի պատճենը DVD-սկավառակներով կբաժանվի լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Մուբարաքին եւ նրա վարչակարգի մյուս ներկայացուցիչներին մեղադրում են 2011թ.  հեղափոխության ժամանակ խաղաղ ցուցարարների սպանության մեջ:  Առաջին ատյանի դատարանը այդ գործով մեղադրական դատավճիռ էր կայացրել, ըստ որի Մուբարաքը եւ Ալ-Ադլին ցմահ ազատազրկվել էին, Մուբարաքի որդիները եւ գործի մյուս մասնակիցներն արդարացվել էին:

2011թ. հունվար-փետրվար ամիսներին ժողովրդական հուզումների ժամանակ զոհվել էր 800 մարդ, մի քանի հազարն էլ տուժել էին: