Ռուսաստանի Բաշկիրիայի հանրապետությունում ոստիկանության սպան հաշվեհարդար է տեսել իր կնոջ եւ նրա սիրեկանի նկատմամբ, որից հետո փորձել է ինքնասպան լինել:

Նախնական տվյալներով՝ ոստիկանության 43-ամյա  մայոր Այրաթ Սալիմովը ականատես է եղել սեփական կնոջ դավաճանությանը: Նրա արձագանքը երկար սպասեցնել չի տվել. Նա դանակի մի քանի հարվածներով սպանել է կնոջն ու նրա սիրեկանին, որից հետո կտրել իր երակները, գրում է Life News-ը:

Առավոտյան ժամը 10-ին ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Բժիշկների խոսքով՝ մինչ այժմ նա գտնվում է անգիտակից վիճակում: