Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի առանձնատներից մեկում երկու հարբած տղամարդ  ծեծի են ենթարկել  իրենց երկու հարեւաններին, քանի որ վերջիններս խնդրել են երաժշտության ձայնը ցածրացնել: Տուժածներից մեկը` 62-ամյա մի տղամարդ, վախճանվել է, իսկ նրա  փեսան ծանր վիճակում գտնվոմ է վերակենդանացման բաժանմունքում:

Ըստ քննության` կասկածյալները բարձր երաժշտություն են լսել ժ. 23:00-ից հետո: Դա հարեւաններին դուր չի եկել, նրանք խնդրել են ցածրացնել երաժշտության ձայնը: Վեճ է սկսվել, հարբած հովեկները հարձակվել են հարեւանների վրա եւ սկսել դաժանաբար ծեծել, հայտնում է ՆՏՎ-ն: 

Փորձել է միջամտել 62-ամյա տղամարդու դուստրը, որը խնդրել է դադարեցնել կռիվը: Այդ ժամանակ նրա ամուսինն արդեն անգիտակից վիճակում էր, իսկ հորը ծեծում էին` երկաթյա շղթաներով խփելով գլխին, այնուհետեւ հարձակվել են նաեւ կնոջ վրա: