Բաքվում բողոքի նոր ակցիաներ են տեղի ունենում: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այս անգամ ակցիաները կապված են Բեյուք Շոր ավանում օլիմպիական համալիր կառուցելու պատճառաբանությամբ մարդկանց իրենց տներից արտաքսելու հետ:

Դժգոհության պատճառը փոխհատուցման փոքր չափն է: Քանի որ բնակիչների մեծ մասի դեպքում սենյակների մեծությունը չի անցնում 15 քմ-ից, նրանցից շատերը կարող են մնալ անտուն: Բնակիչների խոսքով՝ եթե նրանց չհաջողվի հասնել արդարացի փոխհատուցման, նրանք արմատական միջոցների կդիմեն, այդ թվում մտադիր են փակել Հեյդար Ալիեւի պողոտան:

Նշենք, որ այս բողոքի ակցիան Ադրբեջանում ընթացող բազմաթիվ բողոքի գործողությունների ընդամենը մի օղակն է: բողոքի գործողությունների պատճառները բազմազան են՝ փախստականների ապրելու պայմաններից մինչեւ քաղաքական պահանջներ: