Լոռիում 76-ամյա Բ. Մ.-ն հղիացրել է «դաուն» հիվանդությամբ տառապող հարեւանուհուն: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 76-ամյա Բ. Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. հոկտեմբերին Ալավերդի քաղաքի իր բնակարանում իր հարեւանուհու՝ «դաուն» հիվանդությամբ տառապող Մ. Վ.-ի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որի արդյունքում 2010թ. հունիսի 23-ին վերջինս դուստր է երեխա:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Բորիս Մ.-ն, թե նախաքննության եւ թե դատաքննության ընթացքում, իրեն մեղավոր չի ճանաչել: Նա իր ցուցմունքներում նշել է, որ բնակվում է Մ. Վ.-ի հարեւանությամբ, ընտանիքներով գտնվել են մտերիմ հարաբերությունների մեջ, ինքը տեղյակ է, որ Մ.-ն ունի որոշակի առողջական խնդիրներ: Նրա խոսքով՝ Մ. Վ.-ն եւ նրա ընտանիքի անդամները իրեն զրպարտում են, ասելով թե իբր ինքը բռնի կերպով սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, սակայն ինքը ծեր մարդ է, արդեն շուրջ 10 տարի ունակ չէ սեռական հարաբերություններ ունենալու կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել:
Տուժող` Մ. Վ.-ն էլ իր ցուցմունքում նշել է, որ իրենց հարեւաններ Բ. Մ.-ի եւ նրա կնոջ` Ս. Մ.-ի հետ ընտանիքներով եղել են մոտ հարաբերությունների մեջ: 2009 թվականի հոկտեմբերի վերջերին, ճիշտ օրը չի հիշում, Ս. Մ.-ի խնդրանքով գնացել է նրա տուն:
Կեսօրից հետո` ժամը 16.00-ի սահմաններում, հարբած վիճակով տուն է վերադարձել նրա ամուսինը` Բ. Մ.-ն: Տուժող Մ. Վ.-ն ցանկացել է գնալ, սակայն երբ հասել է մուտքի դռան մոտ, Բ. Մ.-ն բանալիով փակել է տան դուռը եւ ձեռքերով բռնելով իր ձեռքերից, քաշելով տարել է հյուրասենյակ եւ բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:
Դրանից հետո բռնության ենթարկված կինը գնացել է իրենց տուն, փոխել հագուստը, իսկ պատռված շալվարը գցել է աղբարկղը: Նա նշել է, որ Բ. Մ.-ին չի դիմադրել, չի հարվածել եւ չի բղավել, քանի որ չի կարողացել: Վախենալով Բ. Մ.-ից, նա կատարվածի մասին իր քրոջը եւ մորը չի պատմել, քանի որ Բ. Մ.-ն վախեցրել է:
Տեղի ունեցած սեռական հարաբերության արդյունքում կինը հղիացել է եւ 2010 թվականի հունիսի 23-ին դուստր ունեցել:
Քննելով գործը՝ դատարանը վճռել է Բ. Մ.-ին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նրան դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով: Սակայն նրա նկատմամբ կիրառել են կիրառել «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011 թվականի որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը եւ նրան հունիսի 3-ին ազատել պատժից:





























