Մեծ Բրիտանիան մերժել է Ռուսաստանին հանձնել Hermitage Capital-ի ղեկավար Բրաուդերին, որին Ռուսաստանում մեղավոր են ճանաչել հարկեր չվճարելու մեջ, հաղորդել են Ռուսաստանի գլխավոր դատախազությունում, փոխանցում է «ԱիՖ»-ը:
Հետաքննությունը հաստատել է, որ Hermitage Capital-ի ղեկավարը «Կամեյա» ԲԲԸ անունից ապօրինի կերպով ավելի ցածր գնոv ձեռք է բերել «Գազպրոմի» ավելի քան 130 մլն բաժնետոմսեր` Ռուսաստանին առանձնակի մեծ չափով վնաս պատճառելով:
Հիմնադրամի աուդիտոր Սերգեյ Մագնիտսկին, ով մահացել է 2009-ին ՔԿՀ-ում, եւս մեղավոր է ճանաչվել:
Հուլիսի 11-ին Financial Times-ին տված հարցազրույցում Բրաուդերը քննադատել է դատավճիռը: Մեկնաբանելով դատարանի որոշումը` Բրաուդերը հայտարարել է, որ այժմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհիշվի որպես «պատմության մեջ առաջին արեւմտյան առաջնորդ, ով դատել է մահացած մարդու», հաղորդում է Forbes.ru-ն:



























