«Վերին Լարս» անցակետի բացումը դրական առաջընթաց է ռուս-վրացական հարաբերություններում, յուրօրինակ պատուհան հետագա գործընթացների համար: «Վերին Լարս» անցակետի բացումը ռուս-վրացական հարաբերությունների համատեքստում",- Երեւան-Մոսկվա-Թբիլիսի հեռուստակամուրջի ժամանակ նման կարծիք է հայտնել Կարնեգի հիմնադրամի մոսկովյան կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսեյ Մալաշենկոն:
Իր հերթին, Քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ազգամիջյան հարցերի բաժնի պետ Սերգեյ Մարկեդոնովը նույնպես համաձայնվել է իր գործընկերոջ հետ՝ ընդգծելով, որ այդ հարաբերությունները զարգանալու են՝ անկախ չլուծված հակամարտություններից: Նա զուգահեռներ է տարել ռուս-վրացական եւ հայ-թուրքական հարաբերությունների միջեւ՝ դրանք կապելով անցակետի բացման հետ: Այսպես, Մարկեդոնովը կարծում է, որ հենց անցակետի փակումն ու ռուս-վրացական պատերազմը խթանեցին հայ-թուրքական երկխոսությունը: «Ներկայումս հայ-թուրքական երկխոսությունը գտնվում է պասիվ վիճակում, եւ անցակետի բացումը թույլ է տալիս Հայաստանին հիմնավոր դադար վերցնել գործընթացում»,- նկատել է փորձագետը:
Նա նշել է նաեւ, որ «Վերին Լարսի» բացումը դրական կազդի հայ-վրացական «բարդ» հարաբերությունների վրա:



























