Վրացիների մեծամասնությունը հավանություն է տալիս Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերսկսմանը: Նման արդյունք է ստացվել NDI-ի սոցիոլոգիական հետազոտության արդյունքում: Ըստ այդմ, նշված երկաթուղու վերագործարկմանը դեմ է հարցվածների 18 տոկոսը, իսկ հարցվածների 20 տոկոսը չի կարողացել պատասխանել այդ հարցին:
Հունվարին անցկացված հարցման համեմատ` երկաթգծի բացմանը կողմ հանդիսացող անձանց թիվը կրճատվել է 2 տոկոսով: Միեւնույն ժամանակ 5 տոկոսով աճել է նրանց թիվը, ովքեր դեմ են դրան, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
NDI հետազոտությունը ֆինանսավորվել է Շվեդիայի համագործակցության եւ միջազգային զարգացման գործակալության կողմից: Հարցմանը մասնակցել է Վրաստանի 2338 բնակիչ:





























