Մարտի 8-ից 13-ը ՀՀ պաշտպանության նախարարության տեսչական խմբի կողմից առաջին անգամ 1999թ. Վիեննայի փաստաթղթի շրջանակներում տեսչական ստուգում է անցկացվել Թուրքիայի Հանրապետության տարածքում:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեսչական ստուգման համար ընտրվել է Հայաստանի Հանրապետության հարակից տարածքը, որն ընդգրկել է Թուրքիայի Հանրապետության հյուսիս-արևելյան 3 նահանգները` Արդահանը, Իգդիրը և Կարսը:
Տեսչության ընթացքում ՀՀ ՊՆ տեսչական խումբն իրականացրել է վերոնշյալ նահանգներում տեղակայված Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի զորամասերի օդային (ուղղաթիռով) դիտարկում: Զորամասերի հրամանատարները հայկական տեսչական խմբին ներկայացրել են իրենց ենթակա ստորաբաժանումների վերաբերյալ տեղեկատվությունը, հայկական կողմի բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: Ս.թ. մարտի 13-ին խումբը վերադարձել է Հայաստան:



























