Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մարտի 16-ին հանդիպել է ՀՀ գրականության եւ սպորտի բնագավառների մի խումբ անվանի ներկայացուցիչների հետ:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցել են գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Հայրապետյանը, քննարկվել են գրականության եւ սպորտի զարգացմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստան–Արցախ–Սփյուռք կապերի ամրապնդմանը:
Հանդիպմանը ներկա է եղել ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը:


























