Հայաստանի խորհդարանի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ճոխության համար հարկ հավաքելու նոր օրինագիծ է մշակել։

Այսօր ելույթ ունենալով Ազգային ժողովում՝ պատգամավորը հայտարարեց, որ ընդունման դեպքում այս օրենքը կտարածվի այն քաղաքացիների վրա, ովքեր ունեն մեծ քանակությանմբ անշարժ գույք՝ տներ, բնակարաններ, ամառանոցներ, հողատարածքներ։ Օրենքը կտարածվի նաեւ շարժական գույք՝ ավտոմեքենաներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, գնացքներ ունեցողների վրա։ Օրնեքի ընդունումից պետք է խուսափեն նաեւ նրանք, ովքեր շատ փող ունեն, բաժնետոմսեր, արժույթներ, արվեստի եւ մշակությի գործեր, ոսկերչական ապրանքներ, թանկարժեք քարեր։ Օրենքը կտարածվի ՀՀ բոլոր այն քաղաքացիների վրա, որոնց եկամուտը գերազանցում է 500 հազար դոլարը։ Նմանատիպ օրենք գործում է Ուկրաինայում, Ղազախստանում, Ավստրիայում , Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ավստրալիայում։

Ըստ օրինագծի՝ ճոխության համար հավաքված հարկից գոյացած միջոցները կուղղվեն թոշակների եւ նպաստների բարձրացմանը, անապահով շերտի ծննդօգնությանը եւ առողջապահության խնդիրներին։ Վիկտոր Դալաքյանի խոսքով, այսպիսի օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հայ հարուստների ցոփ ապրելակերպով։