Մարտի 16-ի, լույս 17-ի գիշերը եւ ողջ օրվա ընթացքում ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի որոշ հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտումներ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից:
Ինչպես հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական կողմը ղարաբաղյան դիրքերը գնդակոծել է փոքր տրամաչափի զենքերից եւ դիպուկահար հրացաններից՝ Քարվենդի, Ջրաբերդի, Կենգերլիի, Սեյսուլանի, այլ ուղղություններով:
ԼՂՀ Պաշտպանական բանակի զինծառայողների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը դադարեցրել է հրաձգությունը



























