Մոսկվայում ձերբակալվել է հանցավոր խումբ, որը պայթյունների շարք էր նախապատրաստել Մոսկվայում։

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության դեպարտամենտի տեղեկություններով, ձերբակալվածները միանգամից մի քանի ազգայնական հոսանքերի՝ «Ընդդիմություն», «Ռուսական մարշ», «Սլավոնական միություն» անդամներ են եղել։

Բոլոր կասկածյալները սովորել են ուսումնարանում։ Պարզվել է, որ պայթուցիկներ պատրաստելու համար նրանք ակտիվորեն խորհրդակցել են ինտերնետով։

Ձերբակալվածների բնակարաների հետախուզման ժամանակ, հայտնաբերվել եւ առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր՝ 1կգ կշռով։