Թուրքիայի Հաթայի նահանգում (Կիլիկիա) գտնվող միակ հայկական Վագըֆլը գյուղի գյուղապետ Պերճ Քարթունը եւս պատասխանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե անհրաժեշտության դեպքում Թուրքիայից կվտարվեն 100 հազար անօրինական ապրող հայաստանցիները:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` հայ գյուղապետը նշել է, որ Թուրքիայում հայերը հացի գումար են վաստակում, իսկ նրանց արտաքսելը` վայել չէ Թուրքիային:



























